Նորքի տուն ինտերնատում բնակվող ավելի քան 40 մեր ավագ սերնդի ներկայացուցիչների, անձնակազմից մի քանիսի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդություն՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
Ամբողջ աշխարհի գիտնականները հիմա փորձում են գտնել Covid-19-ի բուժման միջոցները կամ մշակել պատվաստանյութ, որը թույլ կտար թուլացնել կարանտինը՝ ներառյալ սոցիալական տարածությունը:
Lions Clubs International (Առյուծների միջազգային ակումբներ) միջազգային մարդասիրական կազմակերպության հայաստանյան ակումբները բժշկական դիմակներ, արտահագուստ և ախտահանիչ նյութեր են տրամադրում բուժաշխատողներին ու քաղաքացիներին։
Չինաստանի պաշտոնական շրջանակները անհեթեթ և ծիծաղելի են անվանել մեղադրանքները, թե Պեկինը տեղեկություններ է թաքցնում կորոնավիրուսի բռնկման մասին:
Այս օրերին անգնահատելի է բուժաշխատողների աշխատանքը, որը, կարծում ենք, բարձր են գնահատում բոլորը։ Սակայն այս անգամ որոշեցինք բարձրացնել Covid-19-ի հետ կապված այն հարցերը, որոնք ուղղակիորեն առնչվում են բուժվող հիվանդներին։
Այս պահին չկա որևէ ապացույց, որ կորոնավարակի աղբյուր կարող էր լինել Ուհանի հետազոտական լաբորատորիան՝ հաղորդել են հետախուզության աղբյուրները Guardian-ին:
Այսօր պարետը որոշեց թուլացնել սահմանափակումները, ու մարդիկ միանգամից դուրս եկան փողոց, սրճարանները լիքն էին։ Քաղաքի փողոցները ոչ միայն մարդաշատ էին, այլ մարդիկ խմբված էին քայլում, խմբով կանգնած զրուցում էին։
ԱՄՆ-ի Սննդի և բուժամիջոցների որակի սանիտարական վերահսկողության վարչությունը (FDA) հավանություն է տվել արտակարգ դեպքերում Ռեմդեսվիր (remdesivir) փորձարարական, հակավիրուսային դեղամիջոցի օգտագործմանը COVID-19-ի բուժման համար:
ԱՄՆ Էդվարդսվիլի նահանգի Հարավային Իլինոյսի համալսարանի գիտնականները ուսումնասիրությունից հետո պարզել են, որ ճարպ պարունակող մթերքներն առաջացնում են ճանաչողական ունակությունների ժամանակավոր անկում: Բացի այդ, նման սննդի միջոցով դիետա պահող մարդկանց ավելի հաճախ կարող է ճարպակալման և նյութափոխանակության խանգարման վտանգը «սպառնալ»: Այս մասին գրում է Korresondet.net կայքը:
Ռուսաստանը սկզբունքորեն չի կարող զիջել «Զանգեզուրի միջանցք» կոչեցյալը թուրքական աշխարհին ու գլոբալ արևմուտքին, քանի որ դրա հետ կապված գլոբալ ռիսկերը նույն կարգի են, ինչ ուկրաինական դեպքում, քանի որ այն ուղիղ ճանապարհ է բացում դեպի Կասպից ծովի ավազանն ու դեպի Միջին Ասիա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով...